2024 թվականի վերջի դրությամբ Հայաստանը ընդունել է ավելի քան 148,000 փախստականների, ինչպես նաև փախստականին հավասարեցված կարգավիճակում գտնվող ավելի քան 4,100 անձանց և շուրջ 1,000 ապաստան հայցողների։ Նրանց մեծ մասը ժամանել է 2023 թվականի վերջին՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից հետո, ընդ որում՝ շատերը ժամանակ չեն ունեցել նույնիսկ իրենց առաջին անհրաժեշտության իրերը վերցնել։ Մյուսները Հայաստանում ապաստան էին գտել դեռևս նախորդ տարիներին. նրանց թվում են թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտություններից տուժածները, և թե՛ Սիրիայից ու Իրաքից։

Իրենց տները լքած մարդկանց համար կյանքը լի է մարտահրավերներով։ Շատերն անցել են կտրուկ փոփոխությունների, կորուստների ու վախի միջով և այժմ պետք է ուղիներ գտնեն նոր վայրում ամեն ինչ զրոյից սկսելու համար։

Մարդասիրական խնդիրներից բացի, Հայաստանն այսօր առերեսվում է նաև աճող բնապահպանական մարտահրավերների, այդ թվում՝ ջրային ռեսուրսների սակավության, անտառահատումների և հողերի որակի վատթարացման հետ։ Այս խնդիրները, որոնք էլ ավելի են սրվում կլիմայական փոփոխությունների պատճառով, արդեն իսկ իրենց ազդեցությունն են թողնում գյուղատնտեսության և գյուղական բնակչության ապրուստի միջոցների վրա։ Նման դժվարությունները լրացուցիչ բարդություններ են ավելացնում թե՛ տեղահանված անձանց և թե՛ նրանց հյուրընկալող համայնքների վրա։

"Ինքնօգնության խմբին մասնակցելը դրական ազդեցություն է ունեցել ինձ վրա."

«Ես ինձ ավելի երիտասարդ եմ զգում. այստեղ լինելը, ինձնից կրտսերների հետ շփվելը, ինքս իմ ու գործարարության մասին նոր բաներ բացահայտելն ինձ թարմություն են տալիս։ Պատկերացնո՞ւմ եք՝ ես այստեղ ամենատարեցն եմ, արդեն 73 տարեկան եմ»։

– Ս. Ավանեսյան

Self-Help Beneficiary_Seda Avanesyan

Մեր արձագանքը

Artsakh Exodus 2023 October

Արձագանք արտակարգ իրավիճակներին

Մենք Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրել ենք կենսական նշանակության դրամական աջակցություն՝ օգնելով նրանց հոգալ իրենց ամենահրատապ կարիքները
Economic recovery in Armenia

Տնտեսական վերականգնում

Մենք օգնում ենք դպրոցներին ներդնել Էստոնիայում մշակված ջրայխնայող և էներգախնայող գյուղատնտեսական լուծումներ, ինչը նպաստում է ջրի սակավության խնդրի լուծմանը, կլիմայական ու սոցիալական մարտահրավերների հասցեագրմանը և երեխաներին ապահովում է գործնական ու տեսական բնապահպանական կրթությամբ։ Մեր ինքնօգնության խմբերի միջոցով մենք սատարում ենք մարդկանց վերսկսել կամ հիմնել փոքր տնային տնտեսություններ՝ տրամադրելով գործնական հմտություններ՝ բիզնես գաղափարներն իրագործելու, եկամուտ վաստակելու և իրենց ընտանիքների համար կայուն ապրուստի միջոցներ ստեղծելու նպատակով։
Estonian Refugee Council in Armenia

Պաշտպանությոն և զորեղացում

Մենք սատարում ենք Հայաստանում ճգնաժամից տուժած անձանց ինտեգրմանը ու բարեկեցությանը՝ հոգեկան առողջությանն ուղղված աջակցության և համայնքահեն միջոցառումների միջոցով։ Մենք կազմակերպում ենք ինքնօգնության խմբեր խոցելի իրավիճակներում գտնվող մարդկանց համար՝ օգնելով նրանց վերականգնել վստահությունը իրենց կյանքի նկատմամբ, վերագտնել անկախությունը և ընտանիքը պահելու կարողությունը։ Մենք մշակել ենք Համայնքային խորհուրդների մեթոդաբանությունը, որոնք Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար հարթակ են հանդիսանում՝ համատեղ հասցեագրելու իրենց համայնքների մարտահրավերները և պաշտպանելու իրենց իրավունքները։

Ավելին

Explore the services available to support displaced people in Armenia.

Նորություններ

No results found.