Հումանիտար համակարգերի կապակցում
Տվյալների փոխանակում կառավարման տարբեր համակարգերի և այլ տվյալների բազաների միջև՝ առանց դրանք փոխարինելու։
Տվյալների անվտանգ փոխանակում
Յուրաքանչյուր կազմակերպության տվյալների կառուցվածքը համապատասխանեցվում է HumX-ի ընդհանուր ստանդարտին։ Այդպիսով յուրաքանչյուր կազմակերպություն կարող է պահպանել տվյալների իր ներքին կառուցվածքը։
Վերահսկողությունը մնում է կազմակերպությունների ձեռքում
Յուրաքանչյուր փոխանակում ուղղորդվում է ճիշտ հասցեատիրոջը, գրանցվում և ստուգվում է։ Անհրաժեշտության դեպքում այն կրկնվում է։ Յուրաքանչյուր փոխանակում պաշտպանված է նաև կազմակերպության մակարդակով սահմանված թույլտվություններով։

Հումանիտար համակարգերի միջև տվյալների անվտանգ փոխանակման համակարգ

Հումանիտար կազմակերպությունները հաճախ օգտագործում են տարբեր համակարգեր՝ դեպքերի կառավարման համակարգեր, աղյուսակներ, տվյալների հավաքագրման բջջային գործիքներ, իրենց կարիքների համար ստեղծված հավելվածներ և գործընկերների տվյալների բազաներ։ Այս բոլոր համակարգերը կարող են օգտակար տեղեկություններ պարունակել, սակայն դրանք հազվադեպ են «խոսում նույն լեզվով»։ HumX-ը դրանց միջև ստեղծում է ընդհանուր միջնորդ համակարգ։ HumX-ը բոլոր կազմակերպություններին չի պարտադրում օգտագործել նույն ծրագիրը։ Յուրաքանչյուր գործընկեր կարող է պահպանել իր գործիքները՝ համաձայնեցնելով ծառայությունների ընդհանուր ստանդարտները, տվյալների փոխանցման կանոնները և անվտանգության պահանջները։

HumX

Ի՞նչ կարող է անել HumX-ը

Ծառայությունների փոխանակում
Ընդհանուր ծառայությունների և գործողությունների սահմանում։ Օրինակ՝ ուղղորդումների ստեղծում և դրանց հետագա ընթացքի հետևում, օգնության կրկնակի տրամադրման բացահայտում, տվյալների համախմբում իրական ժամանակում և ծառայությունների քարտեզագրում։
Խելացի ուղղորդում
Հարցումների ուղարկում ճիշտ կազմակերպությանը և համակարգին։ Հասցեատերը որոշվում է թույլտվությունների, ծառայությանը մասնակցության, նախապես սահմանված կանոնների կամ ստացված տվյալների հիման վրա։
Push or listen
HumX-ն աշխատում է ինչպես այն համակարգերի հետ, որոնք ինքնուրույն ուղարկում են տվյալներ, այնպես էլ այն համակարգերի հետ, որոնց նոր գրառումները պետք է պարբերաբար ստուգել։ Ստուգման ընթացքում HumX-ը հայտնաբերում է նոր գրառումները, ստեղծում փոխանակումներ և աղբյուր համակարգին հաստատում ուղարկում, որ գրառումները մշակվել են։
Ծառայությունների ցանկ
Տեղեկություն այն մասին, թե որ կազմակերպություններն ինչ ծառայություններ են տրամադրում և որտեղ։ Ցանկի որոնման արդյունքները կարելի է պահպանել և զտել, օրինակ՝ ըստ ծառայության և վայրի։
Հուսալի առաքում
Փոխանակումները տեղադրվում են հերթում։ Ժամանակավոր խափանումների դեպքում փորձերը կրկնվում են որոշակի ընդմիջումներով։ Այն հարցումները, որոնք չի հաջողվել առաքել բոլոր փորձերից հետո, չեն կորչում, այլ պահվում են առանձին՝ հետագա ստուգման համար։
Ախտորոշում և մշտադիտարկում
Մանրամասն տեղեկություն յուրաքանչյուր փոխանակման մասին. կատարված փորձերը, ձևափոխված հարցումները, ստացված պատասխանները, ստուգման սխալները, ճշգրիտ հասցեները, որոնց ուղարկվել են տվյալները, կրկնման մասին որոշումները և աշխատանքային վիճակագրությունը։
Զգայուն տվյալների անվտանգ մշակում
Հարցումներում և պատասխաններում պարունակվող զգայուն տվյալները պաշտպանվում են գաղտնագրմամբ։ Կիրառվում են նաև տվյալների պահպանման ժամկետների կանոններ, գաղտնի տեղեկությունների քողարկում և ախտորոշման տվյալների հասանելիության վերահսկում։

Համակարգերի կապակցում՝ առանց կազմակերպություններին մեկ հարթակ պարտադրելու

HumX-ը չի պահանջում, որ բոլոր կազմակերպություններն օգտագործեն նույն ծրագիրը։ Այն միասնականացնում է համակարգերի միջև տվյալների փոխանակումը, իսկ յուրաքանչյուր գործընկեր ազատ է ընտրելու իր ներքին գործիքները։ Սա համատեղելիությունն ավելի իրատեսական է դարձնում հումանիտար ցանցերում, որտեղ կազմակերպությունների տեխնիկական կարողությունները, ենթակառուցվածքները, աշխատանքային գործընթացները և տվյալների կառուցվածքը կարող են էականորեն տարբերվել։ Երկու համակարգերի միջև առանձին կապերի փոխարեն HumX-ը ստեղծում է մեկ ընդհանուր, վերահսկվող միջնորդ համակարգ։

HumX

Մեկ գործընթացից՝ ամբողջական ցանց

HumX-ը կարելի է ներդնել աստիճանաբար։ Առաջին կապը կարող է միացնել երկու կազմակերպություն մեկ գործընթացի համար, օրինակ՝ ուղղորդման կամ ծառայությունների որոնման։ Երբ նոր գործընկերներ և ծառայություններ են միանում, նրանց համար կարելի է կրկին օգտագործել նույն ընդհանուր ստանդարտները, անվտանգության մոդելը, տվյալների համապատասխանեցման կանոնները, մշտադիտարկման գործիքները և փոխանակման ենթակառուցվածքը։