Աշխարհաքաղաքական փոփոխվող իրողությունների, մարդասիրությանն ուղղված բյուջեների կրճատման և գլոբալ կարիքների աճի պայմաններում կազմակերպություններից պահանջվում է լինել ավելի ճկուն, քան երբևէ: Արդյունավետության, հաշվետվողականության և նորարարության հարցերն այժմ կենտրոնական տեղ են զբաղեցնում այն բանավեճերում, թե ինչպես է կազմակերպվում և իրականացվում մարդասիրական աշխատանքը: Համաժողովը հարթակ տրամադրեց երկխոսության, քննադատական վերլուծության և հավաքական ուսուցման համար՝ այն մասին, թե ինչպես ոլորտը կարող է վերագործարկվել՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով մարդասիրական սկզբունքներին:

Համաժողովի շրջանակներում անց կացվեցին պանելային քննարկումներ՝ միջազգային տարբեր մարդասիրական կազմակերպությունների փորձագետների մասնակցությամբ: Բանախոսների թվում էին Հանս Դասը (DG ECHO-ի փոխտնօրեն), Մերվատ Շելբայան (IASC քարտուղարության ղեկավար), Ռեշմա Ադատիան (ICVA-ի ներգրավվածության մասով տնօրեն), Պատրիկ Վինկը (Հարվարդի մարդասիրական նախաձեռնության և KoBoToolbox-ի հետազոտական գծով տնօրեն), Ռորի Քրյուն (CaLP-ի տվյալների և թվայնացման հարցերով տեխնիկական խորհրդատու), Դաննա Ինգլթոնը (HURIDOCS-ի գործադիր տնօրեն), Տրիստան Ֆերարոն (ԿԽՄԿ ավագ իրավական խորհրդատու), Քրիստոֆեր Ղայաթ Ալմաջդուբը (Փախստականների հարցերով էստոնական խորհրդի (ՓՀԷԽ) կանխիկ օգնության գծով խորհրդատու) և Հանի Ալմադհունը (Gaza Soup Kitchen-ի տնօրեն):

Քննարկումները վարում էին Էերո Յանսոնը (Փախստականների հարցերով էստոնական խորհրդի (ՓՀԷԽ) տնօրեն), Տոբիաս Կոխը (CGI-ի խորհրդատվական գծով առաջատար փորձագետ) և Մայքլ Ռիպլը (իրավաբան և Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական ակադեմիայի ավագ հետազոտող):

Տալլինի մարդասիրական համաժողովն անցկացվում է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) աջակցությամբ:

Featured topics

Tallinn Humanitarian Conference

Ctrl+Alt+Del. Մարդասիրական գործունեության վերագործարկում

Մարդասիրական ոլորտը գտնվում է բեկումնային փուլում՝ անցնելով «մարդասիրական վերագործարկման» գործընթաց՝ ֆինանսավորման զգալի կրճատումների և աշխարհաքաղաքական աճող լարվածության պայմաններում: Այս պանելային քննարկումը դիտարկում է, թե ինչ են նշանակում այս փոփոխությունները մարդասիրական դերակատարների համար՝ ներառելով անցումը դեպի տեղայնացում, համատեղ ֆինանսավորման ապագան և այն, թե ինչպես կարելի է պահպանել հաշվետվողականությունը ավելի սահմանափակ ռեսուրսներ ունեցող համակարգում: Դիտել YouTube-ում
Tallinn Humanitarian Conference

Hack to the Future. Թվային մարդասիրության կառավարումը

Թվային նորարարությունը վերաձևում է մարդասիրական արձագանքը՝ առաջարկելով նոր գործիքներ արդյունավետության բարձրացման և հասանելիության ընդլայնման համար: Այս պանելային քննարկումը ուսումնասիրում է այդ տեխնոլոգիաների ներդրման մարտահրավերները, ներառյալ՝ ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) և մարդասիրական թիմերի միջև առկա խզումների հաղթահարումը, տվյալների պաշտպանությունը, ինչպես նաև այնպիսի լուծումների կիրառումը, որոնք թե՛ արդյունավետ են, թե՛ էթիկապես հիմնավորված: Դիտել YouTube-ում
Tallinn Humanitarian Conference

Մուտքն արգելված է՞. Օգնության տրամադրումը դժվար հասանելի տարածքներում

Հակամարտության գոտիները, ինչպիսիք են Գազան և Ուկրաինան, մարդասիրական օգնություն տրամադրելու տեսանկյունից ունեն բազում խոչընդոտներ՝ սկսած անվտանգության բացակայությունից ու քաղաքական արգելքներից մինչև ավերված ենթակառուցվածքներ: Այս քննարկումը կենտրոնացել է այնպիսի ռազմավարությունների վրա, ինչպիսիք են տեղայնացումը, թվային տեխնոլոգիաները և մարդասիրական դիվանագիտությունը՝ դժվար հասանելի միջավայրերում օգնության շարունակականությունն ապահովելու համար:

Համաժողովի գրավոր ամփոփում